Ժիրինովսկի. Հայերն ապրում են իրենց հողում, իսկ թուրքերը թող գնան Միջին Ասիա, որտեղից եկել են

PanARMENIAN.Net - Այսօր Մոսկվայում տեղի է ունեցել Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված ցույց. մինչ այժմ Մոսկվայի հայ համայնքը բազմամարդ ցերեկային պիկետներ էր անցկացնում թուրքական դեսպանատան մոտ: Այս անգամ ոչ մեծ պիկետ տեղի ունեցավ առավոտյան, իսկ հիմնական միջոցառումը դարձավ ցույցը քաղաքի կենտրոնում:



Ցույցն առաջնորդում էր հասարակական գործիչ, գեներալ Ռոման Հարությունովը: Բացի հայ համայնքի ղեկավարներից 20-րդ դարի մեծագույն հանցագործություններից մեկը դատապարտող ելույթներով հանդես եկան հունական, հրեական, քրդական սփյուռքերի ներկայացուցիչները: Հայկական կողմից ելույթ ունեցան Յուրի Նավոյանը («Հայ- ռուսական համագործակցություն» կազմակերպության ղեկավար), Գեղամ Խալաթյանը (Ռուսաստանի Հայերի Միության Մոսկովյան բաժանմունքի ղեկավար) եւ Վարդան Մուշեղյանը (Ռուսաստանի Սփյուռքերի Միության ղեկավար):



Ցույցին մասնակցում էր շուրջ 700 մարդ, իրավապաշտպան մարմիններն իրենց քաղաքավարի էին պահում, ոչնչին չէին խառնվում:



Եզրափակիչ խոսքը տվեցին ՌԴ Պետդումայի փոխխոսնակ Վլադիմիր Ժիրինովսկուն: Քաղաքական գործիչը խոսեց պատմական արդարության վերականգնման, Հայաստանի սահմանների վերականգնման, Արարատի վերադարձի եւ ռուս-հայկական բարեկամության մասին: «Հայերն ապրում են իրենց հողում, իսկ թուրքերը եկել են Միջին Ասիայից, ուրեմն թող այնտեղ էլ գնան: Ես համոզված եմ, որ հաջորդ տարի ցույցը տեղի կունենա Մանեժային հրապարակում»,- հայտարարել է Վլադիմիր Ժիրինովսկին, հաղորդում է PanARMENIAN.Net ի սեփական թղթակիցը Մոսկվայից:
 Ուշագրավ
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
---