Flynas ավիաընկերությունն ուղիղ թռիչքներ կիրականացնի Սաուդյան Արաբիայից դեպի Հայաստան։ Այդ մասին ասվել է Flynas ավիաընկերության ներկայացուցիչների հետ Զբոսաշրջության կոմիտեի նախագահ Սիսիան Պօղոսեանի և նախագահի առաջին տեղակալ Սուսաննա Հակոբյանի հանդիպմանը։
Ուղիղ չվերթները կմեկնարկեն հունիսից, հայտնում է Զբոսաշրջության կոմիտեն։
Քննարկվել են նաև երկու երկրի միջև գործակցության հնարավորությունները զբոսաշրջության ոլորտում: