Պեսկով․ Պուտինն առանձնազրույց է ունեցել Փաշինյանի հետ մայիսի 9-ին՝ սրացման ֆոնին կողմերի հետ շփումներ նախատեսված չեն![]() 11 մայիսի 2023 - 15:14 AMT PanARMENIAN.Net - ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ նոր սրացման ֆոնին Վլադիմիր Պուտինի շփումներ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ նախատեսված չեն։ «Դեռևս այս պահի դրությամբ նախատեսված չեն, սակայն շփումները շարունակվում են։ Պուտինը մայիսի 9-ին առանձնազրույց է ունեցել Փաշինյանի հետ, որը Մոսկվա էր այցելել։ Շարունակվում են շփումները նաև ադրբեջանական կողմի հետ։ ՌԴ-ն շարունակում է կատարել իր գործառույթները, որոնք նախատեսված են եռակողմ փաստաթղթերով»,- ասել է Պեսկովը, գրում է ՏԱՍՍ-ը։ Նա ասել է, որ կողմերից զսպվածություն են ակնկալում։ «Մենք, իհարկե, կողմերից զսպվածություն ենք ակնկալում և կոչ ենք անում չձեռնարկել գործողություններ, որոնք կարող են լարվածության աճի հանգեցնել։ Մենք կշարունակենք մեր շփումները Բաքվի և Երևանի հետ»,- ասել է Պեսկովը։ Մայիսի 11-ին՝ ժամը 06:00-ից, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները հրետանային և ականանետային միջոցներից կրակ են բացել Սոթքի ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ։ Ադրբեջանական սադրանքի հետևանքով հայկական կողմը ժամը 10:25-ի դրությամբ ունի 4 վիրավոր: Ադրբեջանի զինված ուժերը կրակ են բացել նաև վիրավորում ստացած զինծառայողին տեղափոխող շտապօգնության մեքենայի ուղղությամբ: Սոթքի ուղղությամբ լարվածությունը նվազել է: Սահմանագոտու մյուս հատվածներում իրավիճակը հարաբերականորեն կայուն է: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |