Անկարայի կողմից Հայոց ցեղասպանության չճանաչելը խոչընդոտ չէ Թուրքիայի հետ դիվանագիտական հարաբերություններ հաստատելու համար24 ապրիլի 2009 - 19:11 AMT PanARMENIAN.Net - Թուրքիայի կողմից ցեղասպանության չճանաչման փաստը մենք չենք համարում անհաղթահարելի խոչընդոտ Թուրքիայի հետ դիվանագիտական հարաբերություններ հաստատելու համար: Այդ մասին Ռուսաստանի Russia Today հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը: «Մենք կողմ ենք Թուրքիայի հետ առանց նախապայմանների հարաբերություններ հաս֊տատելու»,- նշել է ՀՀ նախագահը: Նրա խոսքով, մինչ Գյուլի այցը Հայաստան թուրքերը երկու նախապայման էին առաջ քաշում. առաջին նախապայմանը կապված էր ցեղասպանության հետ, իսկ երկրորդը` Լեռնային Ղարաբաղի խնդրի հետ: «Բանակցությունների ընթացքում մենք` եւ հայերս, եւ թուրքերը, ղեկավարվում էինք այդ սկզբունքով` առանց նախապայմանների հարաբերությունների հաստատում, այնուհետեւ ցանկացած հարցի քննարկում, որ կարող է հետաքրքրել կողմերին»,- նշել է Հայաստանի ղեկավարը: Նա ավելացրել է, որ հաճույքով կընդունի պարոն Գյուլի հրավերը, կայցելի Թուրքիա, եթե սահմանները մինչ այդ բաց լինեն, կամ էլ կողմերը լինեն դրա նախաշեմին: «Մինչ վերջերս բոլորն էլ համոզված էին, որ մենք բավականին առաջ ենք գնացել բանակցություններում եւ ակնկալվում է իրավիճակի այնպիսի փոփոխություն, որը կարող է պատմական համարվել: Բայց վերջերս Թուրքիայի վարչապետի հայտարա֊րությունը, թե հայ-թուրքական հարաբերությունները կարող են կարգավորվել, եթե Հայաստանի Հանրապետությունը գնա զիջումների Լեռնային Ղարաբաղի խնդրում, մենք գնահատեցինք որպես ձեռք բերված պայմանավորվածություններից հետընթաց եւ նախա֊պայմանի առաջադրում»,- հայտնել է նախագահ Սարգսյանը: Նրա խոսքով, հիմա արդեն գնդակը գտնվում է Թուրքիայի խաղադաշտում: «Եվ, եթե խոսում ենք «ֆուտբոլային դիվանագիտության» մասին, տերմին, որը լրագրողներն են հարմարեցրել մեր բանակցային գործընթացին, ապա պետք է ասենք, որ ֆուտբոլային խաղը սահմանափակվում է կոնկրետ ժամանակով»,- ընդգծել է Սերժ Սարգսյանը: Ուշագրավ Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել» Ամենաընթերցվողը բաժնում | Արման Սահակյանը վերականգնել է պետությանը պատճառած 178 մլն դրամի վնասը Քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է Բաքուն Շուշիում Թյուրքական պետությունների կազմակերպության գագաթնաժողով կանցկացնի․ Էրդողանն էլ է մասնակցելու Հրապարակվել է գագաթնաժողովի ծրագիրը ՌԴ–ում ՀՀ դեսպանը Բելգորոդ է այցելել «Ցանկություն է առաջանում, որ այս ամենն ավարտվի որքան հնարավոր է շուտ»,–ասել է նա Viva. Հայաստանի տեխնոլոգիական առաջատար ընկերությունն իր հաճախորդներին ներկայանում է նորացված ապրանքային նշանով Viva-ն նշանավորում է թվային ծառայությունների որակապես նոր մակարդակը |