Ստամբուլի հայկական գերեզմանատանը հարգանքի տուրք են մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

PanARMENIAN.Net - Ստամբուլի հայկական գերեզմանատանը, որտեղ թաղված է Հրանտ Դինքը, «Ագոս» թերթի աշխատակիցներն անցկացրել են Օսմանյան կայսրության Հայոց ցեղասպանության 94-րդ տարելիցին նվիրված միջոցառում: Մոտ քսան հոգի պսակ են դրել Հրանտ Դինքի գերեզմանին եւ սուլթան Աբդուլ Համիդ II-ի օրոք` 1894-1896թթ., իրագործված զանգվածային սպանությունների զոհերի հուշարձանին: Հուշարձանը կանգնցեցվել է 1908թ. երիտթուրքերի կողմից: Հայ լրագրողների հետ միասին արարողությանը ներկա էր հրատարակող եւ գրող Ռագիփ Զարաքօղլուն: Հավաքվածները հիշեցին նաեւ 1909թ. Ադանայի կոտորածների զոհերի մասին, գրում է Nouvelles d'Armenie ամսագիրը:
 Ուշագրավ
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
---