Հեռուստաալիքների հերթականությունը կփոխվի հունիսի 6-ից

Հեռուստաալիքների հերթականությունը կփոխվի հունիսի 6-ից

PanARMENIAN.Net - «Տեսալսողական մեդիայի մասին» ՀՀ Օրենքում կատարված փոփոխությունների համաձայն մայիսի 13-ից մեկնարկել է հանրային մուլտիպլեքսում սփռվող հեռուստաալիքների վերադասավորման գործընթացը, որը նախատեսվում է ավարտել հունիսի 6-ին։

Հունիսի 6-ից հետո հնարավոր է անհրաժեշտություն առաջանա Ձեր հեռուստատեսային ընդունիչ սարքերում կատարել լրացուցիչ վերահամալարում, հայտնում է «Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց» ՓԲ ընկերությունը։

Հեռուստաալիքների նոր դասավորությանը կարելի է ծանոթանալ կայքում կամ ընկերության ֆեյսբուքյան էջում։

Հեռուստաալիքների վերադասավորումն իրականացվելու է հետևալ հերթականությամբ.

Երևանում.

1.«Հանրային հեռուստաընկերության առաջին ալիք» ծրագիր

2.«Շողակաթ» ծրագիր

3.«Արմենիա ԹԻ ՎԻ» ծրագիր

4.«Շանթ» ծրագիր

5.«Ա-ԹԻՎԻ» ծրագիր

6.«Կենտրոն» ծրագիր

7.ազատ սլոթ (երկիր մեդիա)-

8.«Ֆրի նյուզ» ծրագիր

9.«Նուռ» ծրագիր

10.«Բուն ԹԻ ՎԻ» ծրագիր

11.«Նոր հայաստան» ծրագիր

12.«5-րդ ալիք» ծրագիր

13.«21 ԹԻՎԻ» ծրագիր

14.«Առաջինի լրատվական ալիք» ծրագիր

15.«ՌՏՌ - Պլանետա» ծրագիր

16.«Ռոսիյա-Կ» ծրագիր

17.«Միր» ծրագիր

18. «Առաջին ալիք. համաշխարհային ցանց» ծրագիր

ՀՀ մարզերում.

1.«Հանրային հեռուստաընկերության առաջին ալիք» ծրագիր

2.«Շողակաթ» ծրագիր

3.«Արմենիա ԹԻ ՎԻ» ծրագիր

4.«Շանթ» ծրագիր

5.«Ա-ԹԻՎԻ» ծրագիր

6.«Կենտրոն» ծրագիր

7.ազատ սլոթ (Երկիր մեդիա)-

8.Մարզային ալիք

9.«ՌՏՌ - Պլանետա» ծրագիր

Խնդիրներ առաջանալու դեպքում տեխնիկական խորհրդատվության համար կարելի է զանգահարել 8797 կարճ հեռախոսահամարին։

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---