Մայիսի 25-ին Պուտին–Փաշինյան–Ալիև հանդիպում կլինի Մոսկվայում![]() 18 մայիսի 2023 - 16:23 AMT PanARMENIAN.Net - Մայիսի 25-ին Մոսկվայում եռակողմ ձևաչափով կհանդիպեն ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ՌԴ և Ադրբեջանի նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Իլհամ Ալիևը։ Այդ մասին կառավարության նիստում հայտարարել է վարչապետը։ «Ռուսական կողմից ստացել ենք առաջարկ` ՌԴ նախագահի միջնորդությամբ բարձրագույն մակարդակով եռակողմ հանդիպում անցկացնել մայիսի 25-ին, և ընդունել ենք առաջարկը»,– ասել է Փաշինյանը։ Նա նաև հիշեցրել է, որ մայիսի 19-ին ՌԴ–ում նախատեսված է ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Արարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովի հանդիպումը։ Վարչապետը խոսել է նաև առաջիկա 5-ակողմ հանդիպումների մասին՝ Քիշնևում և Գրանադայում։ Հունիսի 1-ին Քիշնևում հնգակողմ հանդիպում կկայանա Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի մասնակցությամբ՝ Եվրոպական համայնքի 2-րդ գագաթաժողովի շրջանակում։ Նույն կազմով հնգակողմ հանդիպում է նախատեսված Գրանադայում, հոկտեմբերին։ «Իսկ հաջորդ եռակողմ հանդիպումը Բրյուսելում նախատեսված է հուլիսին»,– ասել է վարչապետը։ Բրյուսելում մայիսի 14-ին Եվրոպական խորհրդի նախագահի միջնորդությամբ տեղի ունեցած հայ-ադրբեջանական բանակցություններից հետո Շառլ Միշելը հայտարարել է, որ Հայաստանը և Ադրբեջանը վերահաստատել են տարածքային ամբողջականությունը փոխադարձաբար ճանաչելու հանձնառությունը։ «Առաջնորդները վերահաստատել են իրենց անվերապահ հանձնառությունը 1991 թվականի Ալմաթիի հռչակագրին և Հայաստանի 29,800 քառակուսի կիլոմետր և Ադրբեջանի 86, 600 քառակուսի կիլոմետր տարածքային ամբողջականությանը», - հայտարարել է Միշելը։ Այդ հայտարարությունը Ռեյկյավիկում կրկնել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |