ՊՆ․ Ադրբեջանը Նորաբակի հատվածում կրակել է ականանետից![]() 18 մայիսի 2023 - 18:47 AMT PanARMENIAN.Net - Մայիսի 18-ին՝ ժամը 17:20-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները խախտել են հրադադարը՝ Նորաբակի հատվածում տեղակայված հայկական դիրքի ուղղությամբ կիրառելով ականանետ, հայտնում է պաշտպանության նախարարությունը։ Հայկական կողմը կորուստներ չունի: Ժամը 18:00-ի դրությամբ իրադրությունն առաջնագծում հարաբերականորեն կայուն է: Մայիսի 17-ին ադրբեջանական կողմը կրակել է Սոթքի դիրքի ուղղությամբ, ինչի հետևանքով վիրավորում է ստացել զինծառայող Էդգար Սուլեյմանյանը, որը մինչև հոսպիտալ տեղափոխվելը զոհվել է։ Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները կրակել են վիրավոր զինծառայողին տեղափոխող շտապօգնության մեքենայի ուղղությամբ, ինչի հետևանքով վիրավորվել է նաև բուժակը։ Մայիսի 11-ին՝ ժամը 06:00-ից, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները հրետանային և ականանետային միջոցներից կրակ են բացել Սոթքի ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ: Մայիսի 11-ին և 12-ին ադրբեջանական սադրանքի հետևանքով հայկական կողմը 1 զոհ և 8 վիրավոր է ունեցել։ Ադրբեջանի զինված ուժերը կրակ են բացել նաև վիրավորում ստացած զինծառայողին տեղափոխող շտապօգնության մեքենայի ուղղությամբ: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |