Սաղաթելյանը դեռ անհրաժեշտ չի համարում մանդատներից հրաժարվելը, բայց չի էլ բացառում

Սաղաթելյանը դեռ անհրաժեշտ չի համարում մանդատներից հրաժարվելը, բայց չի էլ բացառում

PanARMENIAN.Net - ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը դեռ անհրաժեշտ չի համարում պատգամավորական մանդատներից հրաժարվելը, թեև չի բացառում նաև նման գործողությունը: Այդ մասին նա ասել է մայիսի 23-ին խորհրդարանում լրագրողների հետ զրույցում։

«Եթե դուք մեզ բացատրեք, թե ի՞նչ կփոխվի մանդատների հանձնմամբ, մենք հարցը կքննարկենք։ Խորհրդարանական ճգնաժամ չի լինի»,-ասել է նա, գրում է «Առավոտը»։

Լրագրողի հստակեցնող հարցին՝ ե՞րբ է ընդդիմությունը հստակ քայլերի նախապատրաստվում, ընդդիմադիր պատգամավորը պատասխանել է, որ ՀՅԴ-ն ունի իր պատկերացումները թե փողոցային պայքարի, թե գալիք գործողությունների մասին։

«Մենք դրանք կքննարկենք գործընկերների հետ, կպարզենք նախորդ գործողությունների բացթողումները։ Ընդդիմությունը պետք է հստակ ձևավորի իր քայլերն ու շարունակի պայքարը։ Մինչ այդ, կարծում եմ, առաջիկա օրերին Հայաստանում և Արցախում պետք է լինեն բողոքի ակցիաներ, դիմադրության օջախներ, որպեսզի ցույց տանք Փաշինյանի ոչ լեգիտիմությունը և նրա ստորագրության ոչ լեգիտիմությունը։ Նիկոլ Փաշինյանն իրավունք չունի և ժողովրդական մանդատ՝ հանձնելու Արցախն ու Հայաստանը։ Ակնհայտ է, որ խոսքը միայն Արցախի մասին չէ։ Հայաստանի պետականությունը դրվում է լուրջ կասկածի տակ։ ՀՀ բոլոր քաղաքացիները, որոնք մինչ այժմ կասկածում էին, հավատում, երեկվա հայտարարությունից հետո պետք է կասկածները մի կողմ դնեն։

Մենք կանենք հնարավոր ամեն բան, որպեսզի իշխանությունները սա չմարսեն։ Խոսում եմ ՀՅԴ-ի անունից, բայց համոզված եմ, որ քաղաքական դաշտում շատ են ուժերը, որոնք կներառվեն գործընթացում։ ՀՅԴ-ն պատրաստ է համագործակցել ցանկացած կարգավիճակով. որպես առաջ տանող ուժ, որպես շարքային զինվոր։ Այս իշխանությունների դեմ ցանկացած գործողություն լեգիտիմ է, որովհետև նրանք լեգիտիմ չեն։ Լինի դա անհնազանդություն, թե ապստամբություն։ Իշխանությունները մեզ այլընտրանք չեն թողնում։ Կամ հանձնվել, կամ պայքարել։ Իսկ Հայրենիքի համար պայքարում արդարացված են բոլոր միջոցները»։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր հրավիրած մամուլի ասուլիսում, պատասխանելով այն հարցին, թե ինչ է նշանակում ՀՀ կողմից Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը 86,600 քկմ տարածքով ճանաչելը, ասել է, որ 86,600 քառակուսի կմ տարածքը ներառում է նաև Լեռնային Ղարաբաղը։ Փաշինյանն ասել է նաև, որ 86,600 քառակուսի կիլոմետրի մեջ մտնում են նաև անկլավները։

Վարչապետն ուշադրություն է հրավիրել Լեռնային Ղարաբաղի հայության իրավունքների և անվտանգության ապահովման կարևորությանը, ինչը պետք է քննարկվի Ստեփանակերտ-Բաքու ձևաչափով։

 Ուշագրավ
Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
---