Վերջին 5 տարում ՀՀ է ներկրվել մոտ 347,000 մեքենա

Վերջին 5 տարում ՀՀ է ներկրվել մոտ 347,000 մեքենա

PanARMENIAN.Net - Վերջին 5 տարում ՀՀ է ներկրվել 346,631 մեքենա։ Այդ մասին Ազգային ժողովում հայտնել է Ներքին գործերի նախարարության գլխավոր քարտուղար Արա Ֆիդանյանը։

«Միայն 2022-ին ներկրվել է 44,667 ավտոմեքենա։ 2021-ին այդ ցուցանիշը կազմել է 21,842»,- ասել է Ֆիդանյանը։

ՃՏՊ-ների հետ կապված 2021 թվականին ամբողջ հանրապետությունում արձանագրվել է 4604, իսկ 2022-ին` 4309 պատահար:

Ֆիդանյանը կարևորել է 2021 թվականին մայրաքաղաքում ներդրված պարեկային ծառայության դերն ու նշանակությունը հանցագործությունների կանխման և բացահայտման գործում:

Ըստ նրա՝ հանրապետության ամբողջ տարածքում պարեկային ծառայությունը լիովին կներդրվի 2024 թվականի ավարտին:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---