30 մայիսի 2023 - 17:54 AMT
Սլովենիայի Ազգային ժողովի նախագահն այցելել է Ծիծեռնակաբերդ

Հայաստանում գտնվող Սլովենիայի Ազգային ժողովի նախագահ Ուրշկա Կլակոչար Զուպանչիչի գլխավորած պատվիրակությունն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր:

Պատվիրակության անդամները ծաղկեպսակ ու ծաղիկներ են դրել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ, լռությամբ ու խոնարհումով հարգել Սուրբ նահատակների հիշատակը:

Նրանց ուղեկցել են ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը, ՀՀ ԱԺ Հայաստան-Սլովենիա բարեկամական խմբի ղեկավար Սեյրան Օհանյանը և խմբի անդամ Մարիամ Պողոսյանը։

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում նրանք ծանոթացել են Եղեռնի մասին հավաստող փաստաթղթերին ու նյութերին:

Սլովենիայի Հանրապետության Ազգային ժողովի նախագահը գրառում է կատարել Պատվավոր հյուրերի հուշամատյանում: