Սասուն Խաչատրյան. Ունենք կոռուպցիոն դեպքերի աճ` դրական ցուցանիշ է![]() 31 մայիսի 2023 - 18:05 AMT PanARMENIAN.Net - Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանը Ժողովրդավարության հայկական երկրորդ ֆորումի շրջանակներում կազմակերպված քննարկման ժամանակ հայտարարել է, որ Հայաստանում արձանագրվում է կոռուպցիոն բնույթի հանցագործությունների աճ։ Ըստ նրա՝ դա վկայում է կոռուպցիոն հանցագործությունների դեպքերի բացահայտմանն ուղղված աշխատանքների բարելավման մասին։ Նրա դիտարկմամբ՝ վերջին տարիներին ՀՀ-ում հակակոռուպցիոն պայքարը դրվել է ինստիտուցիոնալ հիմքերի վրա, գրում է Factor.am-ը։ «Ստեղծվել է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով, Հակակոռուպցիոն կոմիտե, Գլխավոր դատախազությունում համապատասխան վարչություն, ինչպես նաև ապօրինի գույքի վերադարձման հարցով վարչություն։ Ավարտին է մոտենում կոռուպցիոն գործերի քննության մասնագիտացված եռաստիճան դատարանների ստեղծումը։ Գուցե ներկայումս տեսանելի չեն այն արդյունքները, որոնք գրանցվել են, բայց հավատացեք, որ արդյունքներ կան»,-ասել է նա։ Որպես ապացույց՝ Խաչատրյանը որոշ վիճակագրական տեղեկություններ է հայտնել է։ Սասուն Խաչատրյանի հավաստմամբ՝ արձանագրվել է կոռուպցիոն դեպքերի աճ։ Իրավական վիճակագրության մեջ, ըստ նրա, կա աքսիոմատիկ ճշմարտություն, որ լատենտային բնույթի հանցագործությունների աճը պետք է գնահատվի որպես դրական երևույթ։ «Այսօր մենք ունենք կոռուպցիոն բնույթի հանցագործությունների աճ, որը պայմանավորված է ոչ թե նրանով, որ կոռուպցիոն բնույթի հանցագործություններն աճել են, այլ, իմ խորին համոզմամբ, աճն ընդամենը կոռուպցիոն հանցագործությունների դեպքերի բացահայտմանն ուղղված աշխատանքների բարելավման մասին է խոսում։ Այս տարվա ընթացքում ծառայությունում քննվում են 1003 քրեական վարույթներ, այսօրվա դրությամբ կոռուպցիոն գործերով 61 վարույթ՝ 135 անձի վերաբերյալ, մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան։ Եթե հաշվի առնենք այն հանգամանքը, որ ծառայությունում գործում են ընդամենը 40 քննիչներ, կարծում եմ՝ վատ ցուցանիշ չէ։ Մեր աշխատանքի հիմնական նպատակը հետևյալն է՝ հանրության մոտ պետք է ձևավորվի պատասխանատվության անխուսափելիության գիտակցում»,- հավելել է Խաչատրյանը։ Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի դիտարկմամբ՝ կոռուպցիայից զերծ հասարակությունը պարտադիր նախապայման է մարդու իրավունքները հարգող, մարդուն որպես արժեք ընդունող հասարակություն ստեղծելու համար։ ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |