ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարները կրկին կհանդիպեն Վաշինգտոնում հունիսի 12-ին![]() 2 հունիսի 2023 - 11:17 AMT PanARMENIAN.Net - ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Արարատ Միրզոյանը և Ջեյհուն Բայրամովը կրկին կհանդիպեն Վաշինգտոնում հունիսի 12-ին։ Այդ մասին Քիշնևում հայ համայնքի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Տեղեկացնեմ, որ հունիսի 12-ին տեղի կունենա Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների ֆորմատով հանդիպում Միացյալ Նահագներում՝ Վաշինգտոնում», - հայտարարել է վարչապետը, հայտնում է «Փաստինֆոն»։ Նա նշել է, որ հունիսի 2-ին տեղի է ունենալու տարածաշրջանային կոմունիկացիաների եռակողմ աշխատանքային խմբի հանդիպումը Մոսկվայում։ Հունիսի 1-ին Քիշնևում տեղի է ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի, Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հնգակողմ հանդիպումը: Հանդիպման ընթացքում քննարկվել են տարածաշրջանային տրանսպորտային և տնտեսական ենթակառուցվածքների ապաշրջափակմանը, երկու երկրների միջև սահմանազատման և սահմանային անվտանգության ապահովման աշխատանքներին, Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման համաձայնագրին, Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավունքների և անվտանգության հասցեագրման անհրաժեշտությանը, ինչպես նաև գերիների, անհետ կորածների և այլ հումանիտար խնդիրներին վերաբերող հարցեր: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |