Մետրոյի կայարանում պատմական Հայաստանի քարտեզն այժմ ցուցադրվում է լեդ էկրանին․ Հանվածը մաշված էր ու խամրած![]() 2 հունիսի 2023 - 17:25 AMT PanARMENIAN.Net - Երևանի մետրոպոլիտենի «Հանրապետության հրապարակ» կայարանի կամարից Պատմական Հայաստանի քատեզը հանվել էր մաշվածության ու խամրածության պատճառով: Այդ մասին ասվում է մետրոպոլիտենի պարզաբանման մեջ՝ ի պատասխան հանրության շրջանում առաջացած բողոքի։ Նշվում է, որ քարտեզն ավելի լավ որակով ցուցադրվում է տեղադրված լեդ էկրանի վրա։ «Միևնույն ժամանակ տեղեկացնում ենք, որ քարտեզը հանվել է մետրոպոլիտենի «Հանրապետության հրապարակ» կայարանի կամարից մայիսի 29-ին` մաշվածության ու խամրածության պատճառով։ Ընդգծենք, որ լեդ էկրանի տեղադրման աշխատանքները տևել են 2 օր, որից հետո հունիսի 1-ին կայարանում արդեն իսկ լեդ էկրանի վրա ցուցադրված է եղել քարտեզն ամբողջությամբ»,-ասվում է պարզաբանման մեջ։ ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |