Հայ շախմատիստները կրկին ոչ ոքի են խաղացել Նալչիկում ընթացող Գրան-պրիի 9-րդ փուլում25 ապրիլի 2009 - 15:40 AMT PanARMENIAN.Net - Նալչիկում ընթացող Գրան-պրիի չորրորդ շրջանի 9 փուլերից հետո Լեւոն Արոնյանն ու Վլադիմիր Հակոբյանը, խաղալով սեւերով, հերթական անգամ ոչ ոքի ավարտեցին իրենց պարտիաները: Լեւոն Արոնյանը ոչ ոքի խաղաց Իսրայելի ներկայացուցիչ Բորիս Գելֆանդի հետ, իսկ Հակոբյանը կիսել է միավորները ուկրաինացի Վասիլի Իվանչուկի հետ: 9-րդ փուլից հետո միավորների քանակով Արոնյանի հետ հավասարվել է Եվգենի Ալեքսեեւը, որը հաղթել է ուկրաինացի Սերգեյ Կարյակինին: 9-րդ փուլում հաղթանակներ են տարել նաեւ ամերիկացի Գատա Կամսկին ու ֆրանսիացի Էթյեն Բաքրոն համապատասխանաբար պարտության մատնելով ուկրաինացի Ալեքսանդր Գրիշչուկին ու ադրբեջանցի Շահրիար Մամեդյարովին: Մյուս պարտիաները խաղաղ ելք են ունեցել: 10-րդ փուլում Լեւոն Արոնյանն ուժերը կչափի Պավել Էլյանովի հետ, իսկ Վլադիմիր Հակոբյանը կհանդիպի Էթյեն Բաքրոյի հետ: Խաղարկային օրերն են` ապրիլի 15-19, 21-24, 26-29-ը: Հանգստյան օրերն են` ապրիլի 20-ն ու 25-ը: 9-րդ փուլի պարտիաներն են` Գելֆանդ-Արոնյան-1,5:1,5 Իվանչուկ-Հակոբյան-1,5:1,5 Գրիշչուկ-Կամսկի-0:1 Ալեքսեեւ-Կարյակին-1:0 Բաքրո-Մամեդյարով-1:0 Սվիդլեր-Լեկո-1,5:1,5 Էլյանով-Կասիմժամով-1,5:1,5 Մրցաշարային դասավորությունը 9 փուլից հետո` Արոնյան, Ալեքսեեւ-5,5 միավոր, Լեկո, Սվիդլեր, Բաքրո-5 միավոր; Գրիշչուկ, Կարյակին, Հակոբյան, Էլյանով-4,5 միավոր; Կամսկի, Գելֆանդ, Կասիմժանով, Մամեդյարով-4 միավոր; Իվանչուկ-3 միավոր: 10-րդ փուլի պարտիաները` Արոնյան-Էլյանով Հակոբյան-Բաքրո Մամեդյարով-Կասիմժանով Լեկո-Գելֆանդ Կարյակին-Իվանչուկ Գրիշչուկ-Ալեքսեեւ--ԿԱ-- ![]() ![]() Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |