ԱԽ քարտուղար․ Հնարավորություն կա տարեվերջին ունենալու խաղաղության պայմանագիր

ԱԽ քարտուղար․ Հնարավորություն կա տարեվերջին ունենալու խաղաղության պայմանագիր

PanARMENIAN.Net - ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հայտարարել է, որ հայկական կողմը տրամադրված է, որ հնարավորինս շուտ խաղաղության պայմանագիր կնքվի՝ դա կարող է լինել տարվա ընթացքում կամ կարող է մինչև տարեվերջ ձգվել։ Այդ մասին նա ասել է Հանրային հեռուստաընկերության «Լուրերի» եթերում։

«Բանակցությունները շատ ինտենսիվ են ընթանում, եթե այս ինտենսիվությունը կարողանանք պահպանել, և միջազգային հանրության ուժեղ աջակցություն լինի առաջընթաց գրանցելու, ապա հնարավորություն կա տարեվերջին ունենալ այդ խաղաղության պայմանագիրը։

Մենք տրամադրված ենք այնպես, որ լինի հնարավորինս շուտ. դա կարող է լինել տարվա ընթացքում կամ կարող է մինչև տարեվերջ ձգվել, բայց մեր տրամադրվածությունն այնպիսին է, որ գտնենք լուծումներ և այդ լուծումների շրջանակում առաջ տանենք խաղաղության օրակարգը և խաղաղության համաձայնագիր ունենանք»,-ասել է նա։

Հայաստան-Ադրբեջան բանակցությունների արևմտյան հարթակում Քիշնևից հետո նախատեսված է 3 հանդիպում։ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի, Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելի մասնակցությամբ հաջորդ հանդիպումը տեղի կունենա Բրյուսելում՝ հուլիսի 21-ին։

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի մասնակցությամբ հնգակողմ հանդիպում է նախատեսված հոկտեմբերին Գրանադայում։

Հունիսի 12-ին, արդեն հրապարակային հայտարարվել է, որ արտգործնախարարներն են հանդիպելու։

 Ուշագրավ
Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
---