Ռուբեն Սաֆրաստյան. Բարաք Օբաման իր նախորդներից հեռու գնաց25 ապրիլի 2009 - 15:44 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման ԱՄՆ-ի հայ համայնքին ուղղված իր ուղերձում իր նախորդներից հեռու գնաց եւ դա կարելի է միայն ողջունել: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցին է հայտարարել ՀՀ ԳԱԱ արեւելագիտության ինստիտուտի տնօրեն, պրոֆեսոր Ռուբեն Սաֆրաստյանը: «Օբաման օգտագործել է Մեծ եղեռն եզրաբառը, որն օգտագործվում է հայերի կողմից, եւ իրավական նշանակություն չունի, այն դեպքում, երբ «ցեղասպանությունը» միջազգային իրավունքում ընդունված եզրաբառ է: Սակայն ես կարծում եմ, որ այս առումով ԱՄՆ-ում առաջընթաց է նկատվում եւ Կոնգրեսում Հայոց ցեղասպանության մասին 252 բանաձեւի ընդունումն այս անգամ ավելի դյուրին ու արագ կլինի: Կոնգրեսականների հանդեպ ճնշում չի գործադրի ոչ Սպիտակ տունը, ոչ Պետքարտուղարությունը»,-ընդգծել է Սաֆրաստյանը: Միեւնույն ժամանակ պրոֆեսոր Սաֆրաստյանը գտնում է, որ հայ-թուրքական համաձայնագիրը մեծ դերակատարություն չունեցավ Օբամայի կողմից «ցեղասպանություն» եզրաբառն օգտագործելու կամ չօգտագործելու հարցում: «ԱՄՆ-ի համար Թուրքիան դեռեւս կարեւոր դաշնակից է եւ դա ավելի շատ կապված է Աֆղանստանի, քան Իրաքի հետ: Հայ-թուրքական հարաբերություններն այստեղ կապ չունեն»,-ասել է նա: ![]() ![]() Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել» ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |