Գրիգորյանը Մինսկում կմասնակցի ՀԱՊԿ ԱԽ քարտուղարների կոմիտեի նիստին

Գրիգորյանը Մինսկում կմասնակցի ՀԱՊԿ ԱԽ քարտուղարների կոմիտեի նիստին

PanARMENIAN.Net - Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հունիսի 7-ին աշխատանքային այցով մեկնում է Բելառուս։ Նա մասնակցելու է ՀԱՊԿ-ի Անվտանգության խորհուրդների քարտուղարների կոմիտեի հերթական նիստին։

Հանդիպման մասնակիցները կքննարկեն ՀԱՊԿ անդամ երկրների անվտանգությանը սպառնացող մարտահրավերներն ու սպառնալիքները, դրանց չեզոքացման միջոցառումները, հայտնում են ռազմական դաշինքից։

ՀՀ-ն չի մասնակցել ՀԱՊԿ ՊՆ ղեկավարների մայիսի 25-ի խորհրդի նիստին։ Պատճառները չեն բարձրաձայնվել։

 Ուշագրավ
---