Սիմոնյանը՝ Հոյլին․ ՀՀ-ն շահագրգռված է զարգացնել ՄԹ հետ բազմակողմ հարաբերությունները![]() 7 հունիսի 2023 - 17:35 AMT PanARMENIAN.Net - Եռօրյա աշխատանքային այցով Միացյալ Թագավորությունում գտնվող ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության խորհրդարանի Համայնքների պալատի նախագահ սըր Լինդսի Հոյլի հետ հանդիպմանն ասել է, որ Հայաստանը շահագրգռված է կայուն հիմքերի վրա դնել ու զարգացնել Միացյալ Թագավորության հետ բազմակողմ հարաբերություններն ու նույնն ակնկալում է Միացյալ Թագավորությունից: Հանդիպմանը նշվել է, որ երեք տասնամյակների ընթացքում Հայաստանը և Միացյալ Թագավորությունը ձևավորել են երկկողմ հարաբերությունների հավակնոտ օրակարգ՝ հիմնված ընդհանուր արժեքների և սկզբունքների վրա: Կողմերը քննարկել են ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդմանն առնչվող հարցեր: ՀՀ ԱԺ նախագահը համոզմունք է հայտնել, որ շուտով կավարտվի Հայաստան-ՄԹ Համապարփակ ընդլայնված համաձայնագրի համաձայնեցումը, և այն կստորագրվի հնարավորինս սեղմ ժամկետներում: «Հայաստանը՝ որպես երիտասարդ խորհրդարանական հանրապետություն, առավել կարևորում է արդյունավետ միջխորհրդարանական համագործակցությունը և խորհրդարանականների միջև փոխգործակցությունը: Գոհունակությամբ եմ արձանագրում մեր խորհրդարաններում գործող բարեկամական խմբերի վերջին երկու տարվա ընթացքում փոխայցերն ու առկա ակտիվ գործակցությունը»,- նշել է Ալեն Սիմոնյանը: Հանդիպման ավարտին ՀՀ ԱԺ խոսնակը Հայաստան է հրավիրել իր բրիտանացի գործընկերոջը: ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակության կազմում են ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը, ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար, ԱԺ Հայաստան-Մեծ Բրիտանիա բարեկամական խմբի անդամ Հայկ Կոնջորյանը, բարեկամական խմբի անդամ Արթուր Խաչատրյանն ու պատգամավոր Սոնա Ղազարյանը: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |