Team Telecom Armenia-ի մեկնարկել է բաժնետոմսերի վաճառքը![]() 7 հունիսի 2023 - 17:37 AMT PanARMENIAN.Net - Team Telecom Armenia-ն հունիսի 7-ին մեկնարկում է բաժնետոմսերի վաճառքը՝ հնարավորություն տալով յուրաքանչյուրին մասնակցելու տեխնոլոգիական, 100% հայկական կապիտալով ընկերության զարգացմանը ու կիսելու հաջողությունները։ Ընկերությունն առաջնային հրապարակային առաջարկի (IPO) միջոցով տեղաբաշխում է 8 միլիարդ 240 միլիոն դրամ ընդհանուր արժողությամբ 40 միլիոն բաժնետոմս։ Բաժնետոմս կարելի է ձեռք բերել MyAmeria հավելվածի MyInvest հարթակի միջոցով, կամ այցելելով Ամերիաբանկի որևէ մասնաճյուղ և լրացնելով հայտ-հանձնարարականը, կամ ուղարկելով լրացված հայտ-հանձնարարականի ձևը Ամերիաբանկի էլ. հասցեին՝ capitalmarkets@ameriabank.am։ Ներգրավված միջոցներն ընկերությունն ուղղելու է Հայաստանի ամբողջ տարածքում օպտիկամանրաթելային NGN ցանցի ընդլայնմանը, 5G բջջային ցանցի գործարկմանը և միջազգային նոր կապուղիների ակտիվացմանը։ Աշխատելով թվային տեխնոլոգիաների ոլորտում՝ ընկերությունը նաև մեծ ուշադրություն է դարձնելու ժամանակակից թվային գործիքների ու լուծումների ներդրմանը և այլ հավակնոտ ծրագրերի իրականացմանը։ Մանրամասներին կարելի է ծանոթանալ կայքում։ ![]() ![]() Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |