ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՒ ԹՈՒՐՔԻԱՅԻ ԱԳՆ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԸ ԿՀԱՆԴԻՊԵՆ ՍՏԱՄԲՈՒԼՈՒՄ

PanARMENIAN.Net - Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության պատվիրակությունը նախարար Վարդան Օսկանյանի գլխավորությամբ այսօր մեկնեց Ստամբուլ` Սեւծովյան տնտեսական համագործակցության հոբելյանական վեհաժողովին մասնակցելու համար: Հունիսի 25-ին սպասվում է ՀՀ ԱԳՆ նախարարի ելույթը համաժողովի ամբիոնից: Վեհաժողովի շրջանակներում նույն օրը կկայանա Հայաստանի եւ Թուրքիայի ԱԳՆ ղեկավարներ Վարդան Օսկանյանի եւ Իսմայիլ Ջեմի հանդիպումը: Ինչպես մինչ այդ տեղեկացրել էին ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունում, Օսկանյան-Ջեմ հանդիպման ընթացքում հիմնական թեման կլինի հայ-թուրքական հարաբերությունները եւ դրանց բարելավման ուղիները: Բացի այդ, կողմերը կքննարկեն տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր, եւ բացառված չէ, որ այդ ենթատեքստում կշոշափեն նաեւ ղարաբաղյան խնդիրը:



Լրատվության արտատպելու կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net -ի վրա պարտադիր է:
 Ուշագրավ
Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
---