Ներդրումային ծրագրով Սևանում նախատեսվում է առագաստանավային ակադեմիա և ակումբ ստեղծել![]() 8 հունիսի 2023 - 18:57 AMT PanARMENIAN.Net - Ներդրումային ծրագրով Սևանում նախատեսվում է առագաստանավային ակադեմիա և ակումբ ստեղծել։ Կառավարության որոշմամբ արտոնություն է տրամադրվել «ԴԻ ԷԼ ԷՖ Գրուպ Թրեյդ» ՍՊԸ-ին Սևանա լճի ազգային պարկի զարգացման ներդրումային ծրագիր իրականացնելու համար։ Ընկերությունը կօգտվի ներմուծման մաքսատուրքից ազատվելու արտոնությունից՝ ներմուծվող ապրանքները նախատեսում է օգտագործել զբոսաշրջության ոլորտում։ Ծրագրով նախատեսվում է նաև հյուրանոցային համալիրի կառուցում։ Ծրագրի շրջանակում նախատեսվում է իրականացնել 1.6 մլրդ դրամի ներդրում շինարարական աշխատանքների իրականացման և հիմնական միջոցների ձեռքբերման համար։ Արդյունքում կստեղծվի 67 նոր աշխատատեղ՝ մինչև 460,000 դրամ միջին ամսական աշխատավարձով։ Ծրագիրն իրականացվելու է Գեղարքունիքի մարզում։ 2022 թ. հիմնադրված ընկերությունն արդեն իսկ իրականացրել է 49 մլն դրամի ներդրում։ ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |