Դե Վաալ. Չեմ կարծում` հայկական տեսանկյունից մեծ խաղաղություն կլինի, եթե չլինի առանձին համաձայնություն ԼՂ հայերի մասով![]() 13 հունիսի 2023 - 11:09 AMT PanARMENIAN.Net - «Քարնեգի» հիմնադրամի վերլուծաբան Թոմաս դե Վաալը «Փաստինֆոյին» տված հարցազրույցում ասել է, թե չի կարծում, որ հայկական տեսանկյունից մեծ խաղաղություն կլինի, եթե չլինի առանձին համաձայնություն՝ Ղարաբաղի հայերի մասով։ Նրա խոսքով՝ այս համատեքստում խոսքը վերաբերում է արցախահայության իրավունքներին ու պաշտպանությանը։ «Շառլ Միշելը (Եվրախորհրդի նախագահ,-խմբ.) խոսեց Ղարաբաղում միջազգային որոշակի ներկայության մասին։ Պարզ չէ, թե ինչ նկատի ունի։ Կարծում եմ, որ սա կարևորագույն հարցն է, ու այն միշտ է եղել կարևորագույն հարցը՝ հայ-ադրբեջանական կոնֆլիկտի համատեքստում»,- ասել է նա։ Վերլուծաբանն անդրադարձել է նաև ադրբեջանական ագրեսիվ քաղաքականության ֆոնին քննարկվող խաղաղության օրակարգին և քարտեզներին վերաբերող հարցերին։ Բրյուսելում մայիսի 14-ին Եվրոպական խորհրդի նախագահի միջնորդությամբ տեղի ունեցած հայ-ադրբեջանական բանակցություններից հետո Շառլ Միշելը հայտարարել է, որ Հայաստանը և Ադրբեջանը վերահաստատել են տարածքային ամբողջականությունը փոխադարձաբար ճանաչելու հանձնառությունը։ «Առաջնորդները վերահաստատել են իրենց անվերապահ հանձնառությունը 1991 թվականի Ալմաթիի հռչակագրին և Հայաստանի 29,800 քառակուսի կիլոմետր և Ադրբեջանի 86, 600 քառակուսի կիլոմետր տարածքային ամբողջականությանը», - հայտարարել է Միշելը։ Այդ հայտարարությունը Ռեյկյավիկում կրկնել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Հուլիսի 21-ին նախատեսվում է ՀՀ վարչապետի, ԵՄ խորհրդի նախագահի, Ադրբեջանի նախագահի հանդիպումը։ ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |