Ադրբեջանն ու Թուրքիան 2023-ին 16 համատեղ զորավարժություն կանցկացնեն

Ադրբեջանն ու Թուրքիան 2023-ին 16 համատեղ զորավարժություն կանցկացնեն

PanARMENIAN.Net - Ադրբեջանն ու Թուրքիան 2023-ին 16 համատեղ զորավարժություն կանցկացնեն։ Այդ մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Թուրքիայի ղեկավար Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հանդիպումից հետո։

«Մենք այսօր Թուրքիայի նախագահի հետ քննարկել ենք համագործակցությունը պաշտպանության և ռազմարդյունաբերության ոլորտներում։ Ընթացիկ տարում Ադրբեջանն ու Թուրքիան 16 համատեղ զորավարժություն կանցկացնեն, որից 6-ն արդեն տեղի է ունեցել»,- ասել է Ալիևը, գրում է Interfax.az-ը։

Ալիևը հաստատել է, որ ադրբեջանական բանակը զարգանալու է թուրքական մոդելի հիման վրա։

«Երկրորդ ղարաբաղյան պատերազմից հետո ես ասել եմ, որ ադրբեջանական բանակն առաջիկայում զարգանալու է թուրքական մոդելի հիման վրա։ Այսօր մենք դա ակնհայտ տեսնում ենք»,-ասել է նա։

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---