Ժիրուի մարզաշապիկը, որն աճուրդի էր հանվել Արցախին օգնելու համար, վաճառվել է 35,000 եվրոյով![]() 20 հունիսի 2023 - 17:35 AMT PanARMENIAN.Net - Ֆրանսիայի ազգային հավաքականի և իտալական «Միլան» ֆուտբոլային ակումբի հարձակվող Օլիվյե Ժիրուի մարզաշապիկը, որն աճուրդի էր հանվել Արցախի հայերին օգնելու համար, վաճառվել է 35,000 եվրոյով: Այդ մասին հայտնել է Le Parisien-ը։ Նշվում է, որ Ժիրուն մասնակցել է Փարիզի Saint-Honoré d’Eylau եկեղեցում կազմակերպված «Առաքելության գիշեր» երրորդ հավաքին։ Ֆրանսիայի հավաքականի հարձակվողն անձամբ ներկա չէ եղել, բայց նվիրել է իր մարզաշապիկներից մեկը, որը կրել էր Անգլիայի դեմ վերջին Աշխարհի առաջնության քառորդ եզրափակչի ժամանակ (2։1), որի ընթացքում գոլ էր խփել, գրում է Factor.am-ը։ Ասվում է, որ աճուրդը կազմակերպվել է «ի շահ Հայաստանում հալածվող քրիստոնյաների, և որ մի դոնոր 35,000 եվրո է վճարել «Միլանի» հարձակվողի մարզաշապիկը ձեռք բերելու համար»։ Ավելի վաղ հայտնի դարձավ, որ վաճառքից ստացված հասույթը փոխանցվելու է «Բաց դռներ» և «Հույս Հայաստանի համար» քրիստոնեական կազմակերպություններին։ ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |