ՏՏ ընկերությունների աշխատակիցների աշխատավարձը 20%-ի փոխարեն 5%-ով հարկելու նախագիծը հանվել է e-draft-ից, հղումը չի գործում։
Նախագծով առաջարկվում էր ՏՏ ընկերությունների աշխատակիցների աշխատավարձը 20%-ի փոխարեն հարկել 5%-ով։ Խոսքն այն ընկերությունների մասին է, որոմց հարկային տարվա ընթացքում 80 տոկոս և ավելի համախառն եկամուտը գոյանում է Հայաստանից դուրս գտնվող աղբյուրներից։
Հիմնավորման մեջ նշվում էր, որ նախագծով առաջարկվող կարգավորումը պայմանավորված է վերջին ժամանակներս արտարժույթի նկատմամբ դրամի զգալի արժևորմամբ։
ՀՀ-ում վերջին տարիներին գործում էր ՏՏ ընկերությունների աջակցման ծրագիր, համաձայն որի փոքր արտոնագրված ընկերությունների աշխատակիցների եկամտահարկը 10% է, սակայն 30-ից ավելի աշխատակից ունեցող ընկերությունները չեն օգտվում այս արտոնությունից: