Հունիսի 21-ին ժամը 04:00-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈւ-ն Մարտակերտի շրջանի ուղղությամբ խախտել է հրադադարը կիրառելով հրաձգային զենք։
Հայկական կողմը կորուստներ չունի, հայտնում է ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունը։
Հրադադարի խախտման մասին հաղորդվել է ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը։
Հունիսի 21-ի ժամը 10։30-ի դրությամբ իրավիճակը շփման գծում հարաբերականորեն կայուն է։
Ավելի վաղ Արցախի ՊՆ մամուլի ծառայությունը հերքել էր Ադրբեջանի հերթական ապատեղեկատվությունը։ Նշվում էր, որ Ադրբեջանի ՊՆ տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր ՊԲ ստորաբաժանումները հունիսի 20-ին ժամը 20:10-ի սահմաններում կրակ են բացել Արցախի Հանրապետության Շուշիի շրջանի օկուպացված տարածքներում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, հերթական ապատեղեկատվությունն է։