Բլինքենն ու Հաքան Ֆիդանը քննարկել են հայ-ադրբեջանական գործընթացը

Բլինքենն ու Հաքան Ֆիդանը քննարկել են հայ-ադրբեջանական գործընթացը

PanARMENIAN.Net - ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը և Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանը Լոնդոնում Ուկրաինայի հետպատերազմյան վերականգնմանը նվիրված կոնֆերանսի շրջանակներում, ի թիվս այլ հարցերի, քննարկել են նաև Ադրբեջան-Հայաստան հարաբերությունների կարգավորումը։

Թուրքական պետական Anadolu լրատվական գործակալությունը, հղում անելով դիվանագիտական աղբյուրներին, նշել է, որ ի թիվս մի շարք հարցերի, կողմերը քննարկել են Հարավային Կովկասում տեղի ունեցող զարգացումների համատեքստում Ադրբեջան-Հայաստան հարաբերությունների կարգավորումը, գրում է Ermenihaber-ը։

Բացի այդ քննարկվել են թուրք-ամերիկյան հարաբերությունները, Ուկրաինայում տիրող իրավիճակը, ՆԱՏՕ-ի ընդլայնման հարցը, ինչպես նաև հացահատիկի միջանցքի խնդիրը։

Հաջորդ շաբաթ Վաշինգտոնում նախատեսվում է ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը։ Այդ մասին կառավարության նիստում հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---