ՄԻԵԴ-ը մերժել է 2 հայ զինծառայողի մասով ՀՀ պահանջն Ադրբեջանի դեմ

ՄԻԵԴ-ը մերժել է 2 հայ զինծառայողի մասով ՀՀ պահանջն Ադրբեջանի դեմ

PanARMENIAN.Net - Մարդու իրավունքների Եվրոպական դատարանը մերժել է երկու հայ զինծառայողների վերաբերյալ նոր ժամանակավոր միջանկյալ միջոց կիրառելու պահանջը Հայաստանի պահանջն Ադրբեջանի դեմ, հայտնում է Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցչի գրասենյակը։

Միևնույն ժամանակ Դատարանն իր որոշման մեջ նշել է նաև, որ վերոնշյալ հայ զինծառայողները գտնվում են 2020թ. 44-օրյա պատերազմի ընթացքում կիրառած ընդհանուր միջանկյալ միջոցների պաշտպանության տակ, որը տարածվում է բոլոր ռազմագերիների և քաղաքացիական անձանց նկատմամբ, որոնք գտնվում են ադրբեջանական վերահսկողության ներքո:

Ադրբեջանի կողմից երկու հայ զինծառայողների ապօրինի առևանգման դեպքով Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցչի գրասենյակը մայիսի 28-ին դիմել էր Մարդու իրավունքների եվրոպական դատարան։ Դիմել էին միջանկյալ միջոց կիրառելու պահանջով՝ զինծառայողների կյանքի իրավունքը ապահովելու, խոշտանգումներից զերծ պահելու նպատակով։

Մարտի 26–ին մարտական դիրքեր սնունդ մատակարարող Հայաստանի Զինված ուժերի զինծառայողներ Հարություն Յուրիկի Հովագիմյանի և Կարեն Աշոտի Ղազարյանի հետ կապն ընդհատվել էր։ Հաջորդ օրը ՀՀ ՊՆ-ն հաղորդել էր, որ միջդիրքային ճանապարհին հայտնաբերվել է ՀՀ ԶՈՒ 2 զինծառայողների կողմից շահագործվող թիկունքային մատակարարման ավտոմեքենան, որը բեռնված էր սննդով և ջրով՝ նախատեսված մարտական հենակետերի համար։ Հայտնաբերված մեքենայում նաև եղել է զինծառայողներից մեկին ամրակցված զենքը։

 Ուշագրավ
Նա այդ մասին խոսել է ԱԶԿ խորհրդարանական խմբակցության հետ հանդիպման ժամանակ
«Մնացած չլուծված հարցերի շուրջ, կարծում եմ, հեշտությամբ կարելի է պայմանավորվել»,- ասել է
---