Բայրամով․ ԼՂ հայերին անվտանգության լրացուցիչ երաշխիքներ տրամադրելու Երևանի հայտարարություններն անընդունելի են

Բայրամով․ ԼՂ հայերին անվտանգության լրացուցիչ երաշխիքներ տրամադրելու Երևանի հայտարարություններն անընդունելի են

PanARMENIAN.Net - Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը հայտարարել է, որ պաշտոնական Բաքուն ԼՂ հայերին անվտանգության լրացուցիչ երաշխիքներ տրամադրելու անհրաժեշտություն չի տեսնում և գնահատում է Երևանի համապատասխան հայտարարությունները «որպես միջամտություն երկրի ներքին գործերին»։

«Մենք չենք ընդունում նման նախնական պայման․․․(Երևանի կողմից հնչեցվող լրացուցիչ երաշխիքներ տրամադրելու ) մի շարք պատճառներով։ Հիմնարար պատճառն այն է, որ դա Ադրբեջանի ներքին գործն է։ Ադրբեջանի սահմանադրությունն ու մի շարք միջազգային կոնվենցիաներ, որոնց մասնակից է Ադրբեջանը, ապահովում են բոլոր անհրաժեշտ պայմանները՝ երաշխավորելու համար բնակչության այդ մասի իրավունքները»,-ասել է Բայրամովը Reuters-ին հարցազրույցում, գրում է Interfax.az-ը։

Ըստ նրա` «վերաինտեգրման շրջանակում հայկական ծագումով բնակիչները կկարողանան կիրառել իրենց լեզուն, պահպանել մշակույթը, կրթություն ստանալ մայրենի լեզվով, ինչպես Ադրբեջանի մյուս էթնիկ փոքրամասնությունները»։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունիսի 22-ի կառավարության նիստում, անդրադառնալով Արցախում տիրող իրավիճակին, ասել է, որ իրադրությունը շարունակում է սրվել, Ադրբեջանի կողմից ամեն ինչ արվում է հայերի կյանքն անհնար դարձնելու համար։ Նա հայտարարել է, որ պետք է, ի վերջո, գործարկվի Բաքու-Ստեփանակերտ միջազգային երկխոսության մեխանիզմը, որի շրջանակներում կհասցեագրվի ԼՂ հայության իրավունքների և անվտանգության հիմնախնդիրը:

 Ուշագրավ
Նա այդ մասին խոսել է ԱԶԿ խորհրդարանական խմբակցության հետ հանդիպման ժամանակ
«Մնացած չլուծված հարցերի շուրջ, կարծում եմ, հեշտությամբ կարելի է պայմանավորվել»,- ասել է
---