23 հունիսի 2023 - 14:13 AMT
Moody’s-ը վերահաստատել է ՀՀ Ba3 սուվերեն վարկանիշը՝ հեռանկարը փոխելով «բացասականից» դեպի «կայուն»

Moody’s վարկանիշային գործակալությունը հունիսի 22-ին վերահաստատել է Հայաստանի Ba3 սուվերեն վարկանիշը՝ հեռանկարը փոխելով «բացասականից» դեպի «կայուն», հայտնում է ֆինանսների նախարարությունը:

Վարկանիշի հեռանկարի վերանայման հիմքում ընկած է գործակալության այն գնահատումը, որ Հայաստանի տնտեսական և հարկաբյուջետային հեռանկարները բարելավվել են, իսկ ռիսկերը հավասարակշռված են՝ համեմատած նախորդ վարկանիշի շնորհման (2022 թ. մարտ) ժամանակ դեպի ներքև ռիսկերի գերակշռության հետ:

Վարկանիշային գործակալության գնահատմամբ՝ նախորդ տարի Հայաստանի տնտեսական և հարկաբյուջետային ցուցանիշները զգալիորեն բարելավվել են՝ պայմանավորված կապիտալի և աշխատուժի ներհոսքի աճով, որոնց մի մասը, ակնկալվում է, որ կպահպանվի: