Ալիևը 3 նախապայման է առաջ քաշել ՝ կրկին հիշատակելով «Զանգեզուրի միջանցքը»![]() 23 հունիսի 2023 - 17:28 AMT PanARMENIAN.Net - Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը խոսել է խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունների կարևորության մասին՝ հավելելով, որ այն ավելի շատ Հայաստանին է պետք։ Նա նշել է, որ խաղաղության պայմանագիրը պետք է կնքվի միջազգային իրավունքի և նորմերի հիման վրա՝ հաշվի առնելով ստեղծված հետպատերազմյան իրողությունները, գրում է Interfax.az-ը։ Ալիևը 3 նախապայման է առաջ քաշել: Նա ասել է, որ «2022-ի հոկտեմբերին Հայաստանը պաշտոնապես ճանաչել է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, իսկ նախորդ ամիս նույնիսկ նշել է Ադրբեջանի տարածքի պարամետրերը»։ «Այդ հայտարարությունները պետք է լինեն նաև թղթի վրա և Հայաստանը դրանք պետք է ստորագրի։ Միայն այդ դեպքում Հարավային Կովկասում կարող է տևական խաղաղություն հատատվել։ Մյուս կարևոր պայմանները Զանգեզուրի միջանցքի բացումն է ու հայկական բանակի զինված կազմավորումների դուրսբերումը Ղարաբաղից»,-ասել է Ալիևը։ Նա նշել է, թե վերջին երկու տարում Ադրբեջանը մի քանի անգամ ցուցադրել է իր ուժը հայկական կողմին։ «Մենք նրանց ազդակ ենք ուղարկել, որ եթե նրանք իրենց լավ չպահեն, չհարգեն իրենց ստորագրությունը, ապա արդյունքը նրանց համար ողբալի կլինի։ Մենք դեռ զուսպ ենք մեզ պահում։ Այսօր և ուժն է մեր կողմը, և ժամանակն է ամրապդնում մեր դիրքերը, և միջազգային իրավունքը։ Համաշխարհային հանրությունն արդեն միանշանակ Ղարաբաղն Ադրբեջանի անբաժան մաս է համարում։ Մենք կարող ենք սպասել, մենք չենք շտապում»,-ասել է նա։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր հրավիրած մամուլի ասուլիսում, պատասխանելով այն հարցին, թե ինչ է նշանակում ՀՀ կողմից Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը 86,600 քկմ տարածքով ճանաչելը, ասել է, որ 86,600 քառակուսի կմ տարածքը ներառում է նաև Լեռնային Ղարաբաղը։ Փաշինյանն ասել է նաև, որ 86,600 քառակուսի կիլոմետրի մեջ մտնում են նաև անկլավները։ Վարչապետն ուշադրություն է հրավիրել Լեռնային Ղարաբաղի հայության իրավունքների և անվտանգության ապահովման կարևորությանը, ինչը պետք է քննարկվի Ստեփանակերտ-Բաքու ձևաչափով։ ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |