ՌԴ ԱԳՆ․ Կոչ ենք անում Բաքվին ամբողջ ծավալով ապաշրջափակել երթևեկությունը Լաչինի միջանցքով![]() 24 հունիսի 2023 - 11:54 AMT PanARMENIAN.Net - ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան մեկնաբանություն է տարածել Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի շրջափակման վերաբերյալ և կոչ է արել Բաքվին ամբողջ ծավալով ապաշրջափակել երթևեկությունը Լաչինի միջանցքով: «Ադրբեջանական կողմից Լաչինի միջանցքի մուտքի արգելափակման կապակցությամբ ուշադրություն ենք հրավիրում այն փաստի վրա, որ նման գործողությունները խախտում են Ռուսաստանի, Ադրբեջանի և ՀՀ ղեկավարների 2020-ի նոյեմբերի 9-ի հայտարարության դրույթները։ Նման քայլերը հանգեցնում են լարվածության աճի, չեն նպաստում ՌԴ աջակցությամբ Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի շուրջ նորմալ մթնոլորտի պահպանմանը։ Կոչ ենք անում Բաքվին՝ ամբողջությամբ ապաշրջափակել Լաչինի միջանցքով երթևեկությունը»,-ասվում է հայտարարության մեջ։ Զախարովան հույս է հայտնել, որ Երևանը «չի ինքնամեկուսանա եռակողմ ձևաչափերով փոխգործակցությունից»։ «Դրանց գործողության դադարը բացասաբար է անդրադառնում տարածաշրջանում իրավիճակի վրա և հանգեցնում է էսկալացիայի «գետնի վրա»։ Կարևորում ենք ռիթմիկ աշխատանքը համապատասխան հանձնաժողովի շրջանակում հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման ուղղությամբ։ Պատրաստ ենք տրամադրել անհրաժեշտ խորհրդատվական աջակցություն: Կրկնում ենք մեր կոչը երկու կողմերին՝ Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի եռակողմ պայմանավորվածությունները անշեղորեն պահպանելու կարևորության, զսպվածության և Լաչինի միջանցքի տարածքում անվտանգության ապահովման համար պատասխանատվության ընկալմանը»,-ասվում է հայտարարության մեջ։ Նշվում է, որ ռուսական կողմը կշարունակի ակտիվ ջանքեր գործադրել իրավիճակը Երևանի և Բաքվի հետ շփումներում կարգավորելու ուղղությամբ Ադրբեջանական կողմը հունիսի 22-ին դիմել է հերթական սադրանքի՝ բետոնե արգելապատնեշով փակելով Արցախ-Հայաստան միակ ճանապարհը (Լաչինի միջանցքը)։ Հունիսի 15-ի առավոտյան Հակարիի կամրջի մոտ տեղի ունեցած ադրբեջանական սադրանքից հետո Քաշաթաղի (Լաչինի) միջանցքով բոլոր հումանիտար ուղևորափոխադրումներն ու բեռնափոխադրումներն արգելվել են Ադրբեջանի կողմից: Մասնավորապես, Կարմիր խաչի միջազգային կոմիտեի կողմից 25 բուժառու և նրանց հարազատներ էին տեղափոխվում Արցախից Հայաստան, սակայն Քաշաթաղի միջանցքում գործող ապօրինի ադրբեջանական անցակետում արգելվել է մեքենաների հետագա տեղաշարժը՝ նրանց ստիպելով վերադառնալ Ստեփանակերտ: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |