ԱՄՆ Պետդեպ․ Հայ-ադրբեջանական բանակցությունները կտևեն մինչև հունիսի 29-ը

ԱՄՆ Պետդեպ․ Հայ-ադրբեջանական բանակցությունները կտևեն մինչև հունիսի 29-ը

PanARMENIAN.Net - Հայ-ադրբեջանական բանակցությունները Վաշինգտոնում կմեկնարկեն հունիսի 27-ին և կշարունակվեն մինչև հունիսի 29-ը։ Այդ մասին հայտնել է ԱՄՆ Պետքարտուղարության խոսնակ Մեթյու Միլլերը։

Նա հրաժարվել է բացահայտել այն կետերը, որոնք Վաշինգտոնի ուշադրության կենտրոնում են, գրում է «Ամերիկայի ձայնը»։

«Մենք, իհարկե, ունենք մի շարք կետեր, որոնք ցանկանում ենք քննարկել: Չեմ պատրաստվում դրանք հրապարակայնորեն ներկայացնել: Ակնհայտ է, որ դրանք շատ զգայուն դիվանագիտական քննարկումներ են, որոնք տեղի կունենան այստեղ: Ակնկալում ենք, որ բանակցությունները կսկսվեն վաղը՝ երեքշաբթի, և կշարունակվեն շաբաթվա ընթացքում՝ մինչև հինգշաբթի: Պետքարտուղար Բլինքենը կհանդիպի ինչպես Ադրբեջանի, այնպես էլ Հայաստանի արտգործնախարարներին: Շաբաթվա ընթացքում ավելի շատ մանրամասներ կունենանք: Շարունակում ենք հավատալ, որ հնարավոր է հասնել խաղաղության, և ուղիղ երկխոսությունը մնացած հարցերի լուծման ու տևական, արժանապատիվ խաղաղության հասնելու բանալին է»,-ասել է նա:

Ավելի վաղ ԱԳՆ խոսնակը հայտարարել էր, որ Արարատ Միրզոյանը աշխատանքային այցով կմեկնի Վաշինգտոն, որտեղ հունիսի 27-ից կմեկնարկի Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման մասին պայմանագրի շուրջ քննարկումների հերթական փուլը: Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտարարել էր, որ Բայրամովի ԱՄՆ այցի շրջանակներում նախատեսվում են անցկացնել երկկողմ հանդիպում պետքարտուղար Բլինքենի հետ, ինչպես նաև Ադրբեջանի և Հայաստանի արտաքին գործերի նախարարների միջև բանակցությունների հերթական փուլը՝ «Խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին երկկողմ համաձայնագրի» նախագծի շուրջ»:

 Ուշագրավ
Նա նշել է, որ աշխատանքներ են տարվում Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության համաձայնագրի ստորագրման ուղղությամբ
Նա այդ մասին խոսել է ԱԶԿ խորհրդարանական խմբակցության հետ հանդիպման ժամանակ
«Մնացած չլուծված հարցերի շուրջ, կարծում եմ, հեշտությամբ կարելի է պայմանավորվել»,- ասել է
---