Եվրախորհրդարանի պատգամավորը ԵՄ դիտորդների հետ այցելել է Երասխ

Եվրախորհրդարանի պատգամավորը ԵՄ դիտորդների հետ այցելել է Երասխ

PanARMENIAN.Net - Հունիսի 26-ին Եվրախորհրդարանի գերմանացի պատգամավոր Մերլե Սփելերբերգը ԵՄ դիտորդների հետ այցելել է Երասխ։ Այդ մասին ասվում է Հայաստանում ԵՄ առաքելության Twitter-ի միկրոբլոգում։

«Այսօր EUMA-ն Ջերմուկի կենտրոնում ընդունել է Եվրախորհրդարանի գերմանացի պատգամավոր Մերլե Սփելերբերգին, որին ուղեկցում էր Գերմանիայի ժամանակավոր հավատարմատար, Գերմանիայի փոխդեսպան Էրիկ Տինտրուպը: Այն բանից հետո, երբ մեր դիտորդները տեղեկացրեցին նրանց տիրող իրավիճակի մասին, պատվիրակությունը միացավ Երասխում մեր պարեկությանը ՝ տեղում իրավիճակը գնահատելու նպատակով», - ասվում է գրառման մեջ։

Հունիսի 13-ից Ադրբեջանի ԶՈւ-ն պարբերաբար կրակ է բացում Երասխի ուղղությամբ։ Հունիսի 14-ին Ադրբեջանի ԶՈւ-ն կրակ է բացել Երասխում օտարերկրյա ներդրումների միջոցով կառուցվող մետալուրգիական գործարանի ուղղությամբ, ինչի հետևանքով վիրավորում է ստացել օտարերկրյա 2 քաղաքացի։ Ավելի ուշ հայտնի դարձավ, որ նրանք Հնդկաստանի քաղաքացիներ են։ Ավելի ուշ գործարանում տեղադրվեցին ՀՀ և ԱՄՆ դրոշները, սակայն կրակոցներն այդ ուղղությամբ շարունակվում են։

 Ուշագրավ
Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
---