Ադրբեջանի դեսպանը դիպուկահարներով է սպառնում ԵՄ դիտորդներին․ Լուազոն արձագանքել է

Ադրբեջանի դեսպանը դիպուկահարներով է սպառնում ԵՄ դիտորդներին․ Լուազոն արձագանքել է

PanARMENIAN.Net - Բելգիայում և Լյուքսեմբուրգում Ադրբեջանի դեսպան, Եվրամիությունում ադրբեջանական պատվիրակության ղեկավար Վագիֆ Սադիկովը Twitter-ի իր միկրոբլոգում դիպուկահարներով է սպառնացել Հայաստանում տեղակայված ԵՄ առաքելության դիտորդներին, եթե նրանք մոտենան երկու երկրի սահմանին։

Նա դիպուկահար հրացանի լուսանկար է հրապարակել՝ կոչ անելով ԵՄ դիտորդներին «հեռու մնալ Ադրբեջանի սահմանից»։

«Նրանք գիտեն՝ ինչ անել իրենց պաշտպանելու համար։ Ադրբեջանական արտադրության Istigal IST-14.5 դիպուկահար հրացանը մոտ 3000 մետր հեռահարությամբ է կրակում։ Տղաներ, հեռու մնացեք Ադրբեջանի պետական սահմանից․․․»,- ասվում է ադրբեջանցի դեսպանի գրառման մեջ։

Գրառմանն արձագանքել է Եվրոպական խորհրդարանի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի Անվտանգության և պաշտպանության ենթահանձնաժողովի նախագահ Նատալի Լուազոն։

Հաշվի առնելով այն փաստը, որ Հայաստանում ԵՄ դիտորդները պարեկություն են իրականացնում հայ-ադրբեջանական սահմանին՝ Լուազոն Սադիկովի այդ գրառումը որպես անմիջական սպառնալիք է որակել եվրոպացի դիտորդներին։

«Արդյո՞ք սա սպառնալիք է Եվրախորհրդարանի պատագամվորներին։ Մի՞ թե այն բխում է ադրբեջանցի «դիվանագետից»։ Ինչ աստիճանի է հասել ադրբեջանական դիվանագիտությունը։ Չհարգելով Միջազգային դատարանի դատավճիռն ու պատանդ պահելով 120,000 մարդու՝ հպարտանալու բան չունեն։ Դա այն է, ի՞նչ ստիպում է ձեզ նյարդայնանալ։ Մեզ՝ հզոր արժեքներ ունեցող եվրոպացիներին, դա չի տպավորի։ Մենք առաջիկայում ևս կսատարենք խաղաղությանն ու Լեռնային Ղարաբաղի ժողովրդի հանդեպ հարգանքին»,- գրել է Լուազոն։

Հունիսի 22-ին ՀՀ այցելած Լուազոն, որը միացել էր ԵՄ առաքելությանը դեպի Լաչինի միջանցքի մուտքը պարեկության ժամանակ, հայտարարել էր, որ սեփական աչքերով տեսան Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ամբողջական և ապօրինի շրջափակումը։

 Ուշագրավ
Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
---