Գալուզինը ՀՀ դեսպանի հետ քննարկել է իրավիճակը Լաչինի միջանցքում և ընդհանուր առմամբ ԼՂ շուրջ

Գալուզինը ՀՀ դեսպանի հետ քննարկել է իրավիճակը Լաչինի միջանցքում և ընդհանուր առմամբ ԼՂ շուրջ

PanARMENIAN.Net - ՌԴ ԱԳ փոխնախարար Միխայիլ Գալուզինը ՌԴ-ում ՀՀ դեսպան Վաղարշակ Հարությունյանի հետ քննարկել է իրավիճակը Լաչինի միջանցքում և ընդհանուր առմամբ Լեռնային Ղարաբաղի շուրջ, հայտնում է ՌԴ ԱԳՆ-ն։

Տեղի է ունեցել մոտեցումների ճշգրտում երկկողմ օրակարգի ակտուալ հարցերի շուրջ։

«Քննարկվել է իրավիճակի զարգացումը Լաչինի միջանցքում և ընդհանուր առմամբ Լեռնային Ղարաբաղի շուրջ։ Հաստատվել է հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանն ուղղված ՌԴ, ՀՀ և Ադրբեջանի 2020-2022թթ․ պայմանավորվածությունների ամբողջական համալիրի անշեղորեն պահպանման կարևորությունը»,-ասվում է հաղորդագրության մեջ։

10 օր շարունակ՝ հունիսի 15-ից սկսած, Հակարիի կամրջի մոտ տեղի ունեցած ադրբեջանական սադրանքից հետո Լաչինի միջանցքով բոլոր հումանիտար ուղևորափոխադրումներն ու բեռնափոխադրումներն, այդ թվում ԿԽՄԿ միջոցով, արգելվել էին Ադրբեջանի կողմից:

Մասնավորապես, Կարմիր խաչի միջազգային կոմիտեի կողմից 25 բուժառու և նրանց հարազատներ էին տեղափոխվում Արցախից Հայաստան, սակայն Քաշաթաղի միջանցքում գործող ապօրինի ադրբեջանական անցակետում արգելվել էր մեքենաների հետագա տեղաշարժը՝ նրանց ստիպելով վերադառնալ Ստեփանակերտ: Հունիսի 22-ին Ադրբեջանը բետոնե արգելապատնեշով փակել էր Արցախ-Հայաստան միակ ճանապարհը (Լաչինի միջանցքը): ԿԽՄԿ մեքենաների երթևեկությունը վերականգնվել է հունիսի 25-ին

 Ուշագրավ
Նա նշել է, որ աշխատանքներ են տարվում Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության համաձայնագրի ստորագրման ուղղությամբ
Նա այդ մասին խոսել է ԱԶԿ խորհրդարանական խմբակցության հետ հանդիպման ժամանակ
«Մնացած չլուծված հարցերի շուրջ, կարծում եմ, հեշտությամբ կարելի է պայմանավորվել»,- ասել է
---