29 հունիսի 2023 - 17:28 AMT
ՀՀ-ն և Իրանը քննարկել են պղնձի վերամշակման ոլորտում գործակցության հնարավորությունները

ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Նարեկ Տերյանը և իրանական «Ալվանդ Մայնինգ և Միներալ Ինդաստրիզ» ՓԲԸ-ի խորհրդի նախագահ Մոհամմադ Ռեզա Միրզայի գլխավորած պատվիրակությունը հունիսի 29-ին Երևանում տեղի ունեցած հանդիպանը քննարկել է պղնձի վերամշակման ոլորտում համագործակցության հնարավորությունները։

Հանդիպմանը մասնակցել են նաև ԻԻՀ-ում Հայաստանի առևտրական կցորդ Վարդան Կոստանյանը և շահագրգիռ այլ գերատեսչությունների ներկայացուցիչներ։

Կարևորելով այս ոլորտում երկկողմ համագործակցությունը՝ Նարեկ Տերյանը պատրաստակամություն է հայտնել նախարարության իրավասությունների շրջանակներում աջակցել համատեղ ծրագրերի մշակմանն ու իրականացմանը։