Երևանի քաղաքապետարանը նախատեսվածից 30-ով ավելի ավտոբուս ձեռք կբերի![]() 30 հունիսի 2023 - 12:35 AMT PanARMENIAN.Net - Երևանի քաղաքապետարանը նախատեսվածից 30-ով ավելի ավտոբուս ձեռք կբերի։ Կառավարությունը հունիսի 29-ի նիստում «Գնման պայմանագրում փոփոխություններ կատարելու թույլտվություն տալու մասին» որոշում է ընդունել, որը չզեկուցվողների թվում էր: Քայլեր են ձեռնարկվում Երևանի տրանսպորտային պարկը լավարկելու ուղղությամբ։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով որոշմանը, ասել է, որ այն վերաբերում է Երևանի համար 150 հատ «Ժոնգ-Տոնգ» ավտոբուս գնելուն: «Նախկինում պայմանագրի շրջանակում մենք 150 ավտոբուս ենք ձեռք բերել, բայց Երևանի քաղաքապետարանի մեր գործընկերներն աշխատել են լրացուցիչ պայմանագրի և կապալառուների հետ, և հիմա առանց գնային փոփոխությունների 150 ավտոբուսի փոխարեն ձեռք ենք բերում 180 ավտոբուս, այսինքն՝ ևս 30 ավտոբուս է ավելանում»,- ասել է վարչապետը: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |