Ֆրանսիայի դեսպանին Ադրբեջանի ԱԳՆ են կանչել Մակրոնի հայտարարությունների պատճառով![]() 30 հունիսի 2023 - 15:36 AMT PanARMENIAN.Net - Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպան Անն Բուայոնին ԱԳՆ են կանչել, որպեսզի նա պարզաբանումներ տա նախագահ Էմանուել Մակրոնի հայտարարությունների վերաբերյալ, որոնք նա արել է Մարսելում հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպմանը։ Բուայոնն ասել է, որ չի տիրապետում տեղեկատվության այդ հարցի շուրջ։ Նրան ասվել է նաև, որ ադրբեջանական կողմը պաշտոնական Փարիզից ակնկալում է Մակրոնի անունից արտահայտած կարծիքների հաստատում կամ հերքում, հայտնում է Haqqin.az-ը։ Ադրբեջանի ԱԳՆ-ն նաև հայտարարություն է տարածել՝ Մակրոնին անվանելով «հայկական լոբբիի գործիք» և նշելով, թե նա «մշտապես հանդես է գալիս հակաադրբեջանական հայտարարություններով»։ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Մարսել եռօրյա այցի շրջանակում տեղի հայ համայնքի հետ հանդիպմանը, որին ներկա էր նաև ԱԺ պատգամավոր Սաբրինա Ակրեսթի-Ռուպաշը, ասել է, որ չկասկածեն Արցախի և ընդհանրապես Հայաստանի գծով իր վճռականությանը։ Այն դիտարկմանը, որ իրենից ավելի գործնական, ոչ միայն բարոյական քայլեր են ակնկալվում, Մակրոնն ասել է, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վրա նույնիսկ ավելի շատ ճնշում է գործադրում, քան ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |