30 հունիսի 2023 - 16:29 AMT
Միայն հունիսին շան կծելու պատճառով «Մուրացան» է դիմել 32 երեխա

Միայն 2023-Ի հունիսին «Մուրացան» համալսարանական բուժհաստատություն է դիմել 32 երեխա՝ շան կծած դեպքով։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է ԵՊԲՀ աշխատակազմի ղեկավար Շուշան Դանիելյանը։

«Երեխաները ստացել են հակակատաղության պատվաստում կամ շիճուկ ըստ ուղեցույցի, կատարվել է վերքերի մշակում»,- ասվում է գրառման մեջ։

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ թափառող, անտուն շների խնդիրը լուծելու համար «Կենդանիների խնամքի կենտրոնը» նոր կացարան կունենա: Ծրագիրը նախագծման փուլում է: Կացարանում նախատեսվում է պահել մինչև 300 կենդանի` կախված չափերից, վարքից։