Արցախում տեղակայված ՌԴ խաղաղապահ առաքելությունը հրադադարի ռեժիմի խախտում է արձանագրել Մարտունու շրջանում։ Այդ մասին ասվում է ՌԴ պաշտպանության նախարարության ամենօրյա տեղեկագրի մեջ։
Տուժածներ չկան։
Ռուս խաղաղապահ առաքելության հրամանատարությունը հայկական ու ադրբեջանական կողմերի հետ համատեղ հետաքննություն է անցկացնում այս փաստի առնչությամբ։
Խաղաղապահները պարեկություն են իրականացրել 3 երթուղով՝ Մարտակերտի, Մարտունու և Լաչինի շրջաններում։
Նշվում է նաև, որ ռուսական զորակազմի սակրավորական խմբերը շարունակում են տարածքների ականազերծումը։
Հունիսի 28-ին՝ ժամը 01:30-ից, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները հրետանային միջոցներից կրակ են բացել Մարտունու և Մարտակերտի հայկական դիրքերի ուղղությամբ` կիրառելով նաև ԱԹՍ-ներ։ Հայկական կողմն ունի 4 զոհ, հայտնում է Արցախի պաշտպանության նախարարությունը։