Արցախի ՄԻՊ. Հունիսի 28-ին զոհված զինծառայողներից 2-ի մարմինները ԿԽՄԿ միջոցով տեղափոխվել են ՀՀ

Արցախի ՄԻՊ. Հունիսի 28-ին զոհված զինծառայողներից 2-ի մարմինները ԿԽՄԿ միջոցով տեղափոխվել են ՀՀ

PanARMENIAN.Net - Հունիսի 28-ի ադրբեջանական ագրեսիայի հետևանքով զոհված զինծառայողներից երկուսի ՝ Երվանդ Թադևոսյանի ու Սամվել Թորոսյանի մարմինները հուլիսի 1-ին Կարմիր խաչի միջազգային կոմիտեի կողմից տեղափոխվել են ՀՀ՝ ծնողների ցանկությանը համապատասխան Եռաբլուրում հուղարկավորելու նպատակով: Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է Արցախի մարդու Իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը։

«Ադրբեջանը շարունակում է կեղծ պնդումները, որ զոհված զինծառայողները ՀՀ ԶՈւ ներկայացուցիչներ են եղել՝ հող նախապատրաստելով նոր հարձակումների համար:

Արցախի ՄԻՊ հաստատության կողմից արդեն իսկ հավաքագրվել են անհրաժեշտ փաստեր ու փաստաթղթեր, որոնք կհրապարակվեն շուտով՝ ևս մեկ անգամ ապացուցելով ադրբեջանական պնդումների կեղծ և շինծու լինելը»,-ասվում է գրառման մեջ։

Ավելի վաղ Արցախի պետնախարար Գուրգեն Ներսիսյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել էր, որ ադրբեջանական ԶՈւ կրակից հունիսի 28-ին զոհվածներից 2-ի մարմինները ՀՀ տեղափոխելու շուրջ բանակցությունները ԿԽՄԿ հետ շարունակվում են։

Հունիսի 28-ին՝ ժամը 01:30-ից, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները հրետանային միջոցներից կրակ են բացել Մարտունու և Մարտակերտի հայկական դիրքերի ուղղությամբ` կիրառելով նաև ԱԹՍ-ներ։ Հայկական կողմն ունի 4 զոհ, հայտնում է Արցախի պաշտպանության նախարարությունը։

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---