ԱՀ ԱԺ պատգամավոր․ Արցախը 203 օր կտրված է աշխարհից, իսկ Ալեն Սիմոնյանը փետրվարից Արցախից զանգի է սպասում

ԱՀ ԱԺ պատգամավոր․ Արցախը 203 օր կտրված է աշխարհից, իսկ Ալեն Սիմոնյանը փետրվարից Արցախից զանգի է սպասում

PanARMENIAN.Net - Արցախի ԱԺ պատգամավոր Մետաքսե Հակոբյանն արձագանքել է ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի այն պնդմանը, որ փետրվարին է խոսել Արցախի ԱԺ նախագահի հետ, որը խնդրել է հետաձգել խոսակցությունը և ասել է, որ ավելի ուշ ինքը կզանգահարի։

Նա գրել է, որ Արցախը 203 օր կտրված է աշխարհից, խանութները դատարկ են, տեղաշարժը՝ անհնար, թշնամին կրակում է, իսկ ՀՀ ԱԺ նախագահը փետրվարից Արցախից զանգի է սպասում։

«Հայաստանի Հանրապետության ԱԺ նախագահը գրում է, որ. «ԼՂ պատգամավոր Մետաքսե Հակոբյանը հայտարարել է, որ ես իբր շրջափակումից հետո ոչ մի անգամ ԼՂ ԱԺ նախագահի հետ չեմ կապվել: Տեղեկացնեմ, որ այս տեղեկությունը բացարձակ սուտ է: Շրջափակումից հետո ես ու ԼՂ ԱԺ նախագահը մեկ անգամ չէ, որ շփվել ենք, բազմիցս զրուցել ենք: Շրջափակումից հետո, նաև բազմաթիվ շփումներ են եղել ԼՂ նախագահ՝ Արայիկ Հարությունյանի հետ։ Նշեմ նաև, որ դեռևս փետրվարին ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանին առաջարկել ենք միջխորհրդարանական հանձնաժողովի հեռավար նիստ անցկացնել: Արցախի ԱԺ նախագահը խնդրեց հետաձգել՝ պատճառաբանելով իր առողջական խնդիրը, և խոստացան զանգել, որ պայմանավորվենք նիստի անցկացման համար: Այդպես էլ չզանգեցին:

Վերոնշյալ պատգամավորին առաջարկում եմ զերծ մնալ խոհանոցային մակարդակի խոսակցություններն օրակարգ բերելուց, հերքել իր կողմից տարածած սուտը և սեպ չխրել մեր հարաբերությունների մեջ»:

Իմ խոսքից վրդովվելուց առաջ, նախ համարձակություն ունեցեք հնչեցնել Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն կամ Արցախի Հանրապետություն ( հիշեցնեմ մեր պետությունն այդպես է կոչվում): Վերոնշյալ անձին առաջարկում եմ հերքում կամ հաստատում պահանջել հասցեատերերից:

Հ.Գ. ու չգիտես լա՞ս, թե՞ խնդաս...

Հ.Հ.Գ. հա ու նաև, Արցախը 203 օր կտրված է աշխարհից, խանութները դատարկ են, տեղաշարժը՝ անհնար, թշնամին կրակում է... իսկ ՀՀ ԱԺ նախագահը փետրվարից Արցախի Հանրապետությունից զանգի է սպասում...»,-ասվում է գրառման մեջ։

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը, ֆեյսբուքյան իր էջում մեկնաբանելով Հակոբյանի ավելի վաղ ասված այն խոսքերը, թե ինքը իբր շրջափակումից հետո ոչ մի անգամ ԼՂ ԱԺ նախագահի հետ չի կապնվել, գրել էր, որ դա բացարձակ սուտ է, որ շրջափակումից հետո ինքն ու ԼՂ ԱԺ նախագահ մեկ անգամ չէ, որ շփվել են։

«Դեռևս փետրվարին ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանին առաջարկել ենք միջխորհրդարանական հանձնաժողովի հեռավար նիստ անցկացնել: Արցախի ԱԺ նախագահը խնդրեց հետաձգել՝ պատճառաբանելով իր առողջական խնդիրը, և խոստացան զանգել, որ պայմանավորվենք նիստի անցկացման համար: Այդպես էլ չզանգեցին»,-գրել է նա։

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---