Բաքվում մեկնարկում է առևանգված հայ զինծառայողների դատավարությունը

Բաքվում մեկնարկում է առևանգված հայ զինծառայողների դատավարությունը

PanARMENIAN.Net - Բաքվում մեկնարկում է մայիսի 26-ին ՀՀ տարածքից առևանգված հայ զինծառայողներ Հարություն Հովագիմյանի և Կարեն Ղազարյանի դատավարությունը։ Նրանց մեղադրում են «Ադրբեջանի պետական սահմանը հատելու և այլ ծանր հանցանքներ գործելու մեջ», գրում է «Sputnik Ադրբեջանը»։

Նշվում է, որ գործի քննությունն ավարտվել է հունիսի վերջին։

Ըստ մեղադրական եզրակացության, հայ զինծառայողները, իբր, հատելով սահմանը, «զենք են կիրառել ադրբեջանցի սահմանապահների դեմ և ահաբեկչական գործողությունների նպատակ էին հետապնդում»։

ԶՈւ երկու զինծառայողին առևանգելու դեպքի առթիվ ՀՀ Քննչական կոմիտեն քրեական վարույթ է նախաձեռնվել։ Նախնական տվյալներով՝ հակառակորդի զինված խումբը հատել է ՀՀ սահմանը և առևանգել զինծառայողներին։

Մայիսի 26-ին՝ ժամը 19:00-ից, մարտական դիրքեր սնունդ մատակարարող ՀՀ ԶՈւ 2 զինծառայողի հետ կապն ընդհատվել է: Միջդիրքային ճանապարհին հայտնաբերվել է 2 զինծառայողի կողմից շահագործվող թիկունքային մատակարարման ավտոմեքենան, որը բեռնված էր սննդով և ջրով՝ նախատեսված մարտական հենակետերի համար։ Հայտնաբերված մեքենայում նաև առկա է զինծառայողներից մեկին ամրակցված զենքը։

Մայիսի 26-ին ադրբեջանական լրատվամիջոցները, ապա Ադրբեջանի սահմանապահ ծառայությունը ապատեղեկատվություն է տարածել այն մասին, թե իբր հայկական կողմը դիվերսիոն ներթափանցման փորձ է կատարել, ձերբակալվել է ՀՀ ԶՈւ 2 զինծառայող:

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---