Հայկ Կոստանյանը նշանակվել է Երևանի քաղաքապետարանի մամուլի քարտուղար: Այդ մասին գործակարգավարական խորհրդակցության ժամանակ հայտարարել է քաղաքապետի առաջին տեղակալ Տիգրան Ավինյանը:
Նախկինում Կոստանյանը զբաղեցնում էր արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի քարտուղարի պաշտոնը։