Հուլիսի 4-5-ին Երևանում մի շարք փողոցներ փակ կլինեն

Հուլիսի 4-5-ին Երևանում մի շարք փողոցներ փակ կլինեն

PanARMENIAN.Net - ՀՀ սահմանադրության և պետական խորհրդանշանների տոնի առթիվ հուլիսի 4-5-ին Երևանում մի շարք փողոցներ փակ կլինեն:

Հուլիսի 4-ին ժամը 00:00-ին կսկսվի Tricolor Yerevan Night Run գիշերային վազքը, որով պայմանավորված հուլիսի 4-ին 20:00-ից, փակ կլինի Վազգեն Սարգսյանի անվան փողոցը, իսկ 23.00-ից կփակվի Հանրապետության հրապարակը: Ժամը 00:00-ից կփակվեն նաև Շահումյանի անվան հրապարակը, ինչպես նաև մասնակի կփակվեն Նալբանդյան, Թումանյան և Աբովյան փողոցները:

Հուլիսի 5-ին, ՀՀ սահմանադրության և պետական խորհրդանշանների օրը, տեղի կունենա ավանդական տոնական քայլերթը, որը կմեկնարկի Ազատության հրապարակից, անցնելով Մաշտոցի պողոտայով, Ամիրյան փողոցով, և կավարտվի Հանրապետության հրապարակում։

Այդ օրը 19.00-ից մինչև 20։00 երկկողմանի փակ կլինեն Մաշտոցի պողոտան և Ամիրյան փողոցը։ Ժամը 19։00-ից մինչ 22։00 փակ կլինի Հանրապետության հրապարակը, որտեղ տոնական համերգ տեղի կունենա, հայտնում է «Մենք» պետական և ազգային արժեքների հանրահռչակման հիմնադրամը։

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---