ԱԺԲ․ Վարուժան Ավետիսյանի որդուն ձերբակալել են խուլիգանության կասկածանքով՝ Փաշինյանին «դավաճան» անվանելու համար![]() 3 հուլիսի 2023 - 17:21 AMT PanARMENIAN.Net - «Սասնա ծռեր» խմբավորման անդամ Վարուժան Ավետիսյանի որդուն՝ Դավիթ Ավետիսյանին ձերբակալել են խուլիգանության կասկածանքով՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանին «դավաճան» անվանելու համար, հայտնում է Ազգային-ժողովրդավարական Բևեռը։ Հուլիսի 2-ին, կեսօրին, Դավիթ Ավետիսյանը «Անգլիական» այգու մոտ պատահաբար հանդիպելով Նիկոլ Փաշինյանին` վերջինիս ասել էր, որ պատասխան է տալու մեր նահատակված հերոսների համար, որից հետո նրան բերման էին ենթարկել։ Բերման ենթարկելուց 6 ժամ անց Ավետիսյանին ձերբակալելու որոշում է կայացվել հայտնել էր ԱԺԲ-ն: «Դավիթ Վարուժանի Ավետիսյանը ձերբակալվել է խուլիգանություն կատարելու կասկածով, ինչը «հաստատվել» է մեկ ոստիկանի զեկուցագրով։ Փաստաբան Արայիկ Պապիկյանի փոխանցմամբ` քննչական մարմինը «դավաճան» և «վիժվածք» արտահայտությունները որակել է որպես հայհոյանքներ՝ խուլիգանության դրսևորում, և Դավիթին զրկել ազատությունից»,- ասվում է հաղորդագրության մեջ։ ԱԺԲ հայտարարության մեջ ասվում է նաև, որ «Դավիթ Ավետիսյանին ձերբակալելու որոշման հրահանգը ռեժիմի համար դառնալու է անմարսելի, հետհաշվարկի սկիզբ ու ինքնակործանման մեծագույն քայլ»։ «Սասնա ծռերի» անդամներից Վարուժան Ավետիսյանը դատապարտվել է 7 տարի 4 ամիս ժամկետով ազատազրկման: Նա մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 218-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (Կազմակերպված խմբի կողմից պատանդ վերցնելը), 235-րդ հոդվածի 3-րդ մասով (ապօրինի զենք պահելը), 238-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին ու 2-րդ կետերով (կազմակերպված խմբի կողմից զենք հափշտակելը) 185-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նախատեսված հանցագործությունների կատարման համար: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |