Հարությունյան․ Ճնշում են, որ Արցախի պատվիրակությունը մեկնի Բաքու![]() 3 հուլիսի 2023 - 18:04 AMT PanARMENIAN.Net - Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն ԱԺ-ում բնութագրելով տիրող վիճակը, ասել է, որ ԱՀ-ում շրջափակում էր մինչև հունիս 15-ը՝ հիմա իրավիճակն ավելի խորն է։ Նա հավելել է, որ Ադրբեջանին պետք է առիթ՝ Արցախի նկատմամբ ճնշում գործադրելու համար՝ դրա նպատակն է, որ Արցախի պատվիրակությունը մեկնի Բաքու, ինչի համար Ադրբեջանը պատրաստ է ամեն քայլի, հայտնում է «Փաստինֆոն»։ «Իսկ քննարկումները, թե Հաագայի դատարանի որոշումն ինչքանով է այսօր հնարավոր կյանքի կոչել, կամ ինչ է քննարկվել Ամերիկայում... ի դեպ, ամենածանր թեման հենց Ղարաբաղի անվտանգության հետ կապված է... ՊԲ-ի և այլն։ Դրա համար ես նպատակահարմար եմ գտնում ժամանակ գտնել ու ԱԳ նախարարի հետ կազմակերպել փակ հանդիպում։ Բավականին մեծ ինֆորմացիա կա, շատ մեծ ինֆորմացիա կա կուտակված»,- ասել է նա։ Անդրադառնալով Արցախի ու ՀՀ իշխանությունների միջև առկա շփումներին՝ Հարությունյանը հայտարարել է, որ դրանք իրականացվում են ամենօրյա ռեժիմով՝ հատկապես միջազգային հարթակում տարվող գործընթացների մասով։ Արցախի նախագահը հայտարարել է, որ խնդիրներ, այդուհանդերձ կան, բայց գերադասել է դրանք քննարկել փակ ձևաչափով՝ հավելելով, որ յուրաքանչյուր հայտարարություն հակառակորդը կարող է օգտագործել մեր դեմ։ «Նպատակը մեկն է՝ ճնշել առավելագույն չափով՝ պառակտելու մեր հասարակությունը, ստեղծել դժգոհության ու բողոքի ալիքներ... այսինքն, ի՞նչ են անում՝ վերլուծում են այն բոլոր պրոբլեմները, որոնք առկա են հասարակության մեջ ու բարձրաձայնում են՝ չհասկանալով, որ դրանով հնարավորություն ենք տալիս ավելի խորացնելու այդ պրոբլեմը»,- ասել է նա։ Այս առումով, Հարությունյանն ասել է, որ առաջիկայում հանդես կգան օրենսդրական նոր նախաձեռնությամբ՝ հնչող հայտարարությունների մասով։ Վարչապետի նորանշանակ խոսնակ Նազելի Բաղդասարյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է վերջին օրերին տարբեր լրատվականների կողմից շրջանառվող լուրերին, թե «հայաստանյան իշխանությունները բոլոր մակարդակներում դադարեցրել են իրենց շփումները ԼՂ-ի գործընկերների հետ»։ Նա ընդգծել է, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը բազմիցս է նշել Արայիկ Հարությունյանի հետ ինտենսիվ՝ ամենօրյա շփումների մասին։ ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |