Ucom-ում կարելի է գնել Xiaomi սմարթֆոն ու ստանալ Redmi Buds 3 Lite անլար ականջակալ![]() 4 հուլիսի 2023 - 16:11 AMT PanARMENIAN.Net - Մինչև հուլիսի 31-ը Ucom-ի վաճառքի և սպասարկման կենտրոններից, ինչպես նաև Ucom առցանց խանութից Xiaomi բրենդի մի շարք սմարթֆոններ ձեռք բերելիս գնորդները կստանան Xiaomi Redmi Buds 3 Lite անլար ականջակալ։ Առաջարկը գործում է մասնավորապես 8 ԳԲ օպերատիվ և 256 ԳԲ ներքին հիշողությամբ Xiaomi 12 Lite մոդելի, Xiaomi Poco F4 մոդելի, ինչպես նաև Xiaomi Redmi Note 10 Pro սմարթֆոնների համար։ Xiaomi Redmi Note 10 Pro և Xiaomi 12 Lite սմարթֆոնների հիմնական տեսախցիկը 108 ՄՊ է, իսկ Xiaomi Poco F4 մոդելի հիմնական տեսախցիկն ապահովում է 64 ՄՊ-ոց որակյալ լուսանկարներ։ Մեծ էկրանը, դրա 1080 x 2400 կետայնությունը և երկարակյաց մարտկոցն այս բրենդի սմարթֆոնների կարևոր բաղադրիչներից են։ «Xiaomi սմարթֆոնների հետ Ucom-ի կողմից տրամադրվող անլար ականջակալները որակյալ ձայն կապահովեն մարզվելու, երաժշտություն լսելու, ֆիլմեր դիտելու կամ մտերիմների հետ հեռախոսով երկար զրուցելու ընթացքում։ Ի դեպ, 1 լիցքավորումը կբավականացնի ականջակալները մինչև 5 ժամ ակտիվ օգտագործելու համար», - նշել է «Յուքոմ» ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը։ Xiaomi սմարթֆոնները հնարավոր է ձեռք բերել նաև առցանց ապառիկ տարբերակով, մինչև 36 ամիս մարման ժամկետով։ ![]() ![]() Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |